ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.07.2018 15:05
Բնակարանի անձեռնամխելիությունը խախտելը և բռնություն գործադրելը
Հուլիսի 25-ին ժամը 00:20-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Սարոյան փողոցի թիվ 32 շենքի դիմաց վիճաբանություն է ընթանում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 00:15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1993թ. ծնված Ա. Դ-ն (նախկինում դատված) անսթափ վիճակում մուտք է գործել նույն քաղաքի բնակչուհի 1995թ. ծնված Վ. Յ-ի բնակարան, որտեղ հանդիպելով նրա դիմադրությանը, ձեռքերով փակել է բերանը և գետնին գցելով քաշել դեպի միջանցք, այդ ընթացքում Վ. Յ-ն կծել է Ա. Դ-ի ձեռքը, ինչի արդյունքում վերջինս դիմել է փախուստի: Վ. Յ-ն կատարվածի մասին տեղեկացրել է ամուսնուն՝ 1991թ. ծնված Ա. Պ-ին, ով շենքի դիմաց հանդիպելով Ա. Դ-ին՝ վիճաբանության մեջ է մտել նրա հետ և մեկ անգամ հարվածել դեմքին: