ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.02.2016 13:51
Բնակարանային գողություն՝ պատճառվել է 150.000 դրամի նյութական վնաս
Փետրվարի 5-ին Քաշաթաղի շրջանի Գետափ գյուղի բնակչուհի, 1969թ. ծնված Ռ. Ն-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ 2015թ. դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը տան հյուրասենյակի պահարանից գողացել է 1 ոսկյա մատանի և 2 զույգ ոսկյա ականջօղ` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս: