ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.08.2016 16:35
Բնակարանային գողության դեպքեր
Օգոստոսի 9-ին ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 8-ին՝ ժամը 16.00-ից մինչև 17.00-ն ընկած ժամանակահատվածում, Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի բնակիչներ` 2003թ. ծնված Ն. Ա-ն և 2005թ. Մ. Ա-ն բաց պատուհանով ապօրինի մուտք են գործել 1981թ. ծնված Դ. Դ-ի (բն. է նույն գյուղում) տան ննջասենյակ և գողացել 20.000 դրամ:
Գողոնն առգրավված է:
*****
Օգոստոսի 9-ին Քաշաթաղի շրջանի Սոնասար գյուղի բնակչուհի, 1987թ. ծնված Վ. Կ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ հունիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը չպարզված հանգամանքներում մուտք է գործել Բերձոր քաղաքի 7-րդ թաղամասի 29-րդ հասցեում տեղակայված՝ իր կողմից վարձակալած տուն և գողացել 80.000 դրամ: