Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 04.05.2024 Արխիվ

05.07.2016 18:00

Բերման են ենթարկվել

Հուլիսի 3-ին Քաշաթաղի շրջանի Մշենի գյուղի բնակչուհի, 1974թ. ծնված Ո. Հ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ հուլիսի 2-ի ժամը 10:30-ից մինչև 19:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դռան կախովի կողպեքը կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել իր առանձնատուն և գողացել 1 հեռուստացույց, բջջային հեռախոս, տեսանվագարկիչը, արբանյակային ալեհավաք, «Արցախբանկ» ՓԲԸ բանկային քարտ, բազմոցի 3 ծածկոց և 6 հատ փափուկ խաղալիքներ, ինչպես նաև ժավելի սպիրտ ու ձեթ թափելով՝ վնասել հագուստներ ու անկողնային պարագաներ՝ պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս:

Պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է համագյուղացի՝ 1974թ. ծնված Հ. Ե-ն:

Գողոնն առգրավված է:

Հ. Ե-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջբաժին:

****

Հուլիսի 2-ին Ստեփանակերտ քաղաքի Զորգե փողոցի N տան բնակիչ, 1987թ. ծնված Ս. Ա-ն ոստիկանության քաղվարչություն է դիմել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, ոմն Թեմուրը իր տան առաջին հարկի ավտոտնակին կից սենյակից գողացել է 230.000 դրամ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է ՀՀ Երևան քաղաքի Ն.Շենգավիթի 9-րդ փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչ, 1978թ. ծնված Թեմուր Ռ-ն:

Գողոնը մասամբ առգրավված է:

Թ. Ռ-ն բերման է ենթարկվել ոստիկանության քաղվարչություն: