ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.10.2015 16:42
Բացահայտվել է նախկինում կատարված գողության 2 դեպք
Հոկտեմբերի 28-ին ԼՂՀ ոստիկանության քարտուղարություն է մուտքագրվել ՔԿՎ քննչական մեկուսարանի կալանավոր` Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ, 1993թ. ծնված Գ. Ղ-ի դիմում-մեղայականով ներկայանալու մասին արձանագրությունն այն մասին, որ 2006թ. սեպտեմբերին ապօրինի մուտք է գործել համագյուղացի, 1983թ. ծնված Ա. Ա-ի տուն և գողացել վերջինիս պատկանող «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոսը ու 380.000 դրամ, իսկ 2009թ. հուլիսին ապօրինի մուտք է գործել 1957թ. ծնված Ֆ. Օ-ի (բն. է նույն գյուղում) տուն և գողացել 15.000 դրամ: