ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.08.2016 17:10
Բացահայտվել է մարտկոցի գողությունը
Օգոստոսի 15-ին հաղորդվել է «ԻԺ-12» ավտոմեքենայից անհայտ անձանց կողմից մարտկոց գողանալու մասին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը օգոստոսի 10-ին կատարել են Ստեփանակերտ քաղաքի Ստեփգէսի փողոցի N տան բնակիչ, 1990թ. ծնված Վ. Դ-ն և 1987թ. ծնված Ռ. Գ-ն:
Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Շուշիի շրջբաժին:
Գողոնն առգրավված է: