26.04.2022 13:21
Բացահայտվել է գերեզմանատնից կատարված գողությունը
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզել են, որ ՀՀ Լոռու մարզի 33-ամյա բնակիչ Հ. Մ.-ն, ապրիլի 22-ին ժամը 04:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Բեգզադյան փողոցում գտնվող քաղաքային գերեզմանատնից հափշտակել է ընդհանուր 151 հատ ծաղկեպսակ, քանդել դրանց վրա ամրացված ծաղիկները, որից հետո ծաղկեպսակների կոնստրուկցիաներից 109 հատը թաքցրել գերեզմանատան մոտակա անտառահատվածում, իսկ 42 հատն իր վարած «Օպել Զաֆիրա» ավտոմեքենայով փորձել է տեղափողել Հայաստանի Հանրապետություն՝ վաճառելու նպատակով:
Վերջինս բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության ՔՀ վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ՔՀ վարչությունը: