ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.12.2018 12:33
Բացահայտում
Ս.թ.դեկտեմբերի 27-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն էր հաղորդվել մայրաքաղաքի Տիգրան Մեծի 1-ին փակուղու թիվ 8 և Թումանյան 121 շենքերի բակերում կայանված ավտոմեքենաների ապակիներ ջարդելու և գողություններ կատարելու մասին:
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, անձնագրային և վիզաների վարչության, քննչական վարչության և Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացված աշխատանքային արդյունքում պարզվել է, որ նշված գողությունները կատարել են ՀՀ Երևան քաղաքի բնակիչներ՝ 1995թ.ծնված Ա. Հ-ն և 1999թ.ծնված Ա. Բ-ն:
Գողոնն առգրավված է:
Ա. Հ-ն և Ա. Բ-ն բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն: