ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.06.2015 16:45
Բախվել է մետաղյա արգելապատնեշին
Հունիսի 9-ին` ժամը 00:50-ի սահմաններում, Ստեփնակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 29 շենքի N բնակարանի բնակիչ, 1992թ. ծնված Ա. Գ-ն, վարելով իրեն պատկանող «Ֆոլկսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան, Դ. Բեկի փողոցի թիվ 42ա շենքի մոտ բախվել է աջ մայթեզրին առկա մետաղյա արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևոր` Վ. Համբարձումյան փողոցի N տան բնակիչ, 1994թ. ծնված Հ. Հ-ն հոնքի քերծվածքով դիմել է շտապ բուժօգնության կայան: