ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.10.2015 16:40
Ավտոմեքենաներից պարբերաբար գողություն էր կատարում
Հոկտեմբերի 6-ին Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 3 շենքի N բնակարանի բնակիչ, 1970թ. ծնված Ա. Ա-ն ոստիկանության քաղվարչության հերթապահ մաս է դիմել այն մասին, որ սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը նույն շենքի բակում կայանված՝ իրեն պատկանող «ՎԱԶ 2107» ավտոմեքենայից պարբերաբար գողացել է մոտ 20.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Տ. Մեծի փողոցի թիվ 10 շենքի N բնակարանի բնակիչ, 1999թ. ծնված Ա. Մ-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
****
Հոկտեմբերի 6-ին Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 5 շենքի N բնակարանի բնակիչ, 1974թ. ծնված Ա. Պ-ն ոստիկանության քաղվարչության հերթապահ մաս է դիմել այն մասին, որ սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը նույն շենքի բակում կայանված՝ իրեն ամրակցված «ԳԱԶ 2705-222» ավտոմեքենայից պարբերաբար գողացել է մոտ 13.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Տ. Մեծի փողոցի թիվ 10 շենքի N բնակարանի բնակիչ, 1999թ. ծնված Ա. Մ-ն:
Գողոնը մասամբ առգրավված է: