ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.09.2020 12:01
Ավտոմեքենայում ինքնաձիգ և մացառախոզ է հայտնաբերվել
Սեպտեմբեր 5-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը հեռախոսով հայտնել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 00:50-ի սահմաններում «Խաչեն» կամուրջի մոտակայքում ծառայություն իրականցնելիս, փաստաթղթերի ստուգման նպատակով կանգնեցրել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Ա. Գ.-ի վարած «Նիսսան Իքստրայլ» մակնիշի ավտոմեքենան, որի ընթացքում ուղևոր՝ Ասկերանի շրջանի բնակիչ, 1989թ.ծնված Գ. Ա.-ի մոտ նկատել է ինքնաձիգ, այնուհետև վերջինս հայտնել է, որ բեռնախցիկում առկա է մացառախոզ:
ԱՀ ոստիկանության ծառայողը «Նիսան Իքստրայլ» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերել է Գ. Ա.-ին պատկանող «Սայգա» տիպի ինքնաձիգ, իսկ բեռնախցիկում 1 հատ մացառախոզ, որն էլ վերջինս, նույն օրը ժամը 00:30-ի սահմաններում թակարդի միջոցով ապօրինի որսացել է Ասկերանի շրջանի Խաչեն համայնքի վարչական տարածքի «Թթի բաղեր» կոչվող տեղամասում իրեն պատկանող եգիպտացորենի դաշտից:
Ինքնաձիգը և մացառախոզը վերցված են:
Նախապատրաստվում են նյութեր ըստ ենթակայության ուղղարկելու համար: