ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.02.2016 14:54
Ավտոմեքենայից գողություն է կատարվել
Փետրվարի 15-ին Մարտակերտ քաղաքի Լ. Կարապետյան փողոցի N տան բնակիչ, 1989թ. ծնված Մ. Ա-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ ս.թ. փետրվարի 14-ի ժամը 22:00-ից մինչև փետրվարի 15-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը տան մոտ կայանված՝ իրեն պատկանող «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է 1 ձայնագրիչ, 2 ձայնարկիչ և բջջային 2 հեռախոս` պատճառելով 90.000 դրամի նյութական վնաս: