ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.06.2020 11:37
Ավտոմեքենա փախցրած անձի ինքնությունը պարզվել է
Հունիսի 15-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Է. Ս.-ն հեռախոսով հայտնել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ իր աներոջ`մայրաքաղաքի բնակիչ, 1959թ.ծնված Թ. Ա.-ին պատկանող «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենան անհայտ անձը նույն օրը ժամը 08:47-ի սահմաններում Գևորգ Չաուշի փողոցի թիվ 3 հասցեի դիմացից փախցրել է:
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 08:50-ի սահմաններում նշված հասցեի դիմաց կայանված Թ. Ա.-ի ավտոմեքենան փախցրել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1981թ.ծնված Ա. Մ.-ն, որն էլ հայտնաբերվել է մայրաքաղաքի Թումանյան փողոցի թիվ 74 շենքի դիմացի ճանապարհահատվածում:
Ա. Մ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: