ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.04.2020 12:04
Ավտոմեքենա է փախցրել
Ապրիլի 1-ին ԱՀ ոստիկանության ՃՈ-ից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել ՃՈ ծառայողի զեկուցագիրն այն մասին, որ նույն օրը ժամը 08:30-ի սահմաններում մայրաքաղաքի Վ. Սարգսյան և Գ. Նժդեհ փողոցների խաչմերուկում, ճանապարհային երթևեկության կանոները խախտելու համար կանգնեցրել է «FORD TRANSIT» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդ Շուշի քաղաքի բնակիչ, 2002թ. ծնված Ի. Ա.-ն հայտնել է, որ ավտոմեքենան փախցրել է Հաղթանակի հրապարակից,որը պատկանում է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1980թ.ծնված Դ. Բ.-ին :
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: