ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.08.2016 16:07
Առանձնատնից գողացել են 70.000 դրամ
Օգոստոսի 11-ին Մարտակերտ քաղաքի Օրբելի փողոցի N տան բնակչուհի, 1954թ. ծնված Վ. Ի-ն հեռախոսով ոստիկանության շրջբաժին է հաղորդել այն մասին, որ իրենց առանձնատնից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17:00-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք պատշգամբի բաց պատուհանով մուտք են գործել նշված առանձնատան ննջասենյակ և պահարանի դարակից գաղտնի հափշտակել շուրջ 70.000 դրամ գումար: