ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.12.2019 11:10
Ապօրինի ծառեր են հատել
Դեկտեմբերի 13-ին ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը՝ ժամը 21:50-ին ստուգման նպատակով ՈՒռեկան գյուղում կանգնեցրել է ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ,1990թ.ծնված Գ. Հ.-ի վարած «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում հայտնաբերվել է 3մ3 վառելափայտ, որը Գ. Հ.-ն նշված ավտոմեքենայի ուղևոր՝ ՀՀ Գորիս քաղաքի բնակիչ,1987թ.ծնված Մ. Հ.-ի հետ նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում ապօրինի հատել են Հադրութի շրջանի «Մարջալու» կոչվող տարածքից:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում է նյութեր ըստ ենթակայության ուղարկելու համար: