ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.12.2019 16:09
Ապօրինի ծառեր են հատել
Դեկտեմբերի 9-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին է մուտք գործել ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունից ստացված նյութերն առ այն, որ Ստեփանակերտի մասնաճյուղի Տառնավազի անտառպետության թիվ 3 պահաբաժնի «Ավտալ» կոչվող տեղամասում անհայտ անձի կողմից ապօրինի կատարվել է թվով 213 հատ տարբեր տեսակի ծառերի հատում՝ պետությանը պատճառելով 1.370.500 դրամի վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: