ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.09.2019 16:24
Ապօրինի ծառահատում
Սեպտեմբերի 9-ին ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունից նյութեր են ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ Մարտունու շրջանի Խերխան գյուղի «Նիսիբին տեղ» կոչվող տեղամասում անհայտ անձինք ապօրինի հատել են 164 հատ տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, պետությանը պատճառելով ընդհանուր 3.473.000 դրամի վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: