ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2019 13:31
Ապօրինի ծառահատում
2018թ.դեկտեմբերի 29-ին ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունից նյութեր են ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ անհայտ անձանց կողմից «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Հաթերքի անտառպետության թիվ 5 պահաբաժնի «Սրանոց» և «Հացոտ» կոչվող տեղամասից անհայտ ժամանակահատվածում ապօրինի հատվել է թվով 3 հացենի, 1 հաճարենի և 1 ընկուզենի՝ պետությանը պատճառելով 325.500 դրամի նյութական վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: