ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.09.2014 17:00
Ապօրինի ծառահատում Հին շեն համայնքից
Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի Միջնավանի բաժանմունքի ծառայողները Ծաղկաբերդ-Բերձոր ավտոճանապարհին կանգնեցրել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Ա. Հ-ին պատկանող «ԳԱԶ-53», Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 11 շենքի N բնակարանի բնակիչ, 1993թ. ծնված Դ. Մ-ին պատկանող «ԳԱԶ-66» և Վ. Վաղարշյան փողոցի թիվ 13 շենքի N բնակարանի բնակիչ, 1985թ. ծնված Է. Ա-ին պատկանող «ԶԻԼ-131» ավտոմեքենաները, որոնց թափքում զննությամբ հայտնաբերվել է համապատասխանաբար 7,5մ3, 6,5մ3 և 10,3մ3 վառելափայտ: Պարզվել է, որ նշված վառելափայտը ապօրինի հատել են Շուշիի շրջանի Հին շեն համայնքի «Դեյխան» կոչվող տարածքից: