ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.09.2015 16:42
Անձնական ունեցվածքի գողություն
Օգոստոսի 31-ին Ստեփանակերտ քաղաքի Հ. Հակոբյան փողոցի թիվ 48 շենքի N բնակարանի բնակչուհի, 1958թ. ծնված Դ. Դ-ն ոստիկանության քաղվարչություն է դիմել այն մասին, որ հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը իր առանձնատան 1-ին հարկից գողացել է 2 հատ ինքնաեռ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը հուլիս ամսվա կեսերին կատարել է Հ. Կամարու փողոցի N տան բնակիչ, 1979թ. ծնված Ս. Մ-ն (նախկինում դատված):
Գողոնը մասամբ առգրավված է: