ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.06.2014 17:14
Անձնական ունեցվածքի գողություն
Հունիսի 17-ին ոստիկանության Հադրութի շրջբաժնի ծառայողները ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզել են, որ 2013թ. օգոստոսից մինչև դեկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում, Մեծ Թաղեր գյուղի բնակիչ, 1979թ. ծնված Կ. Ա-ն Դրախտիկ գյուղի վարչական տարածքի արոտավայրից գողացել է համագյուղացի` 1966թ. ծնված Վ. Խ-ին պատկանող 33 գլուխ ոչխարները և վաճառել Ակնաղբյուր գյուղի բնակիչ, 1967թ. ծնված Ի. Հ-ին:
Վնասի չափը պարզվում է: