ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.07.2014 15:45
Անձնական զննությամբ հայտնաբերվել է թմրանյութ
Հուլիսի 16-ին, ժամը 22:30-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս Ազատամարտիկների փողոցի կամուրջի տակից թմրանյութ պահելու կասկածանքով բերման են ենթարկել Գ. Սևունցի փողոցի N տան բնակիչ, 1985թ. ծնված, նախկինում դատված Վ. Հ-ին, ում մոտ անձնական զննությամբ հայտնաբերվել է 1.42 գրամ քաշով կանաչ գույնի, սպեցիֆիկ հոտով չորացված և մանրացված կանեփանման բույսի զանգված: