ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.08.2019 12:49
ԱՆՀԱՅՏ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ ՏՆԻՑ ԳՈՒՄԱՐ Է ՊԱԿԱՍԵԼ
Ս.թ.օգոստոսի 19-ին ժամը 08:45-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1979թ.ծնված Գ. Ա-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ նույն շրջանի բնակիչ, 1969թ.ծնված Ա. Գ-ի տնից անհայտ հանգամանքներում գումար է պակասել:
ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողը պարզել է, որ սույն թվականի հունիս ամսից մինչև օգոստոսի 19-ն ընկած ժամանակահատվածում Ա. Գ-ի տան ննջասենյակի մահճակալի վրա առկա ներքնակի տակից անհայտ հանգամանքներում պակասել է 232 000 դրամ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: