ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.07.2020 12:17
Անհայտ անձի կողմից հրկիզվել են ցորենի դաշտեր
Հուլիսի 8-ին ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության 3-րդ քննչական բաժնից գրություն է ստացվել այն մասին, որ 2020թ.հունիսի 5-ին ժամը 15:20-ի սահմաններում դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ անձի կողմից հրկիզվել են Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքում գտնվող «Հաջուն բաղ» կոչվող տեղամասում, Ճարտար քաղաքի բնակիչներ՝ Գ.Ա.-ին, Ս. Ա.-ին, Կ. Հ.-ին և Մարտունու շրջանի բնակիչ Գ. Կ.-ին պատկանող ցորենի դաշտերը ընդհանուր 20.46 հա հատվածը, որոնց այրվելու հետևանքով նշված անձանց պատճառվել է ընդհանուր 6.996.550 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: