ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.09.2020 11:44
Անհայտ անձը ջարդել է քարե ցուցանակը
Սեպտեմբերի 15-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին է ստացվել ԱՀ բնապահպանության կոմիտեից ուղարկված նյութերն այն մասին, որ Լիսագոր համայնքի վարչական տարածքի «Թթու ջուր» կոչվող տեղամասում տեղադրված բնական հանքային ջուր հուշարձանը վկայող մետաղյա շրջանակի մեջ տեղադրված քարե ցուցանակն անհայտ անձի կողմից ջարդվել է, իսկ հենաոտնակներն շրջանակով հանվել է գետնից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: