ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.02.2021 12:37
Անհայտ անձը գողություն է կատարել
Փետրվարի 2-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1962թ.ծնված Ա. Գ.-ն դիմել է ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ 2020թ. նոյեմբեր ամսվա ընթացքում անհայտ անձը «Ամարաս» կոչվող տեղամասում գտնվող հարակից տարածքից գողացել է իրեն պատկանող թվով 10 հատ գործող մեղվափեթակ, 16 հատ դատարկ մեղվափեթակ, 3 հատ վերնահարկ, 160 հատ դատարկ ռամկա, 1 էլեկտրական սրաքար, 85 քառակուսի մետր սալիկ, 2 հատ «ՈՒԱԶ» մեքենայի բաշխիչ, 300 հատ խաղողի վազերի համար նախատեսված բետոնե սյուն, 3 ալյումինե տարա, 1 հատ չժանգոտող 80 լիտրանոց կաթսա, ինչպես նաև որոշակի քանակության աղյուսե տախտակներ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: