ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.10.2015 12:54
Անհայտ անձը գողացել է 100.000 դրամ և 3 հավ
Հոկտեմբերի 22-ին Մարտակերտ քաղաքի Ավթանդիլյան փողոցի N տան բնակիչ, 1934թ. ծնված Ս. Ա-ն հեռախոսով ոստիկանության շրջբաժին է հաղորդել այն մասին, որ իրենց տնից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, անհայտ անձը ապօրինի մուտք է գործել նշված հասցեում տեղակայված առանձնատուն և հյուրասենյակից հափշտակել 100.000 դրամը, իսկ հավաբնի ցանկապատված տարածքից` 3 հավ: