ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.01.2020 14:53
Անկանոն ձևով է վարել ավտոմեքենան
Հունվարի 18-ին ժամը 03:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 1996թ. ծնված Տ. Ու.-ն իրեն պատկանող «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենայով մտել է Մարտունի քաղաքի Հաղթանակի հրապարակ և անկանոն ձևով վարելով մեքենան բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել շրջապատի նկատմամբ:
Տ. Ու.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է շրջբաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: