ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.04.2020 10:40
Անզգուշությամբ մարմնական վնասվածք է հասցրել
Ապրիլի 29-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 09:40-ին Ստեփանակերտի Մանկական պոլիկլինիկա է ընդունվել Մարտունու շրջանի անչափահաս բնակչուհի, 2002թ. ծնված Մ. Ա.-ն, փակ գանգուղեղային վնասվածք հարցականով և գլխի շրջանի ծակած վերքով:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ ապրիլի 26-ին ժամը 16:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի բնակիչներ՝1949թ. ծնված Ն. Ա.-ն տանը, իր հարս՝ 1972թ. ծնված Ն. Ս.-ի հետ առաջացած վիճաբանության ընթացքում բաժակը նետել է նրա ուղղությամբ, որն անզգուշությամբ դիպչել է թոռնուհու՝ Մ. Ա.-ի գլխին և պատճառել մարմնական վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: