ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.02.2021 16:33
Անասուններ է գնել, իսկ գումարները չի վճարել
Փետրվարի 23-ին ԱՀ գլխավոր դատախազությունից՝ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն է ստացվել Ասկերանի շրջանի բնակիչ՝ 1980թ.ծնված Ս. Բ.-ի դիմումն այն մասին, որ ՀՀ. Սիսիան քաղաքի բնակիչ, 1973թ.ծնված Հ. Գ.-ն 2020թ. հոկտեմբերի 18-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում, իր վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ իրենից գնել է ընդհանուր 28.000.000 դրամի արժողությամբ 106 գլուխ խոշոր եղջերավոր անասուն և նախատեսված ժամկետում գումարը չի վճարել:
Փետրվարի 23-ին ԱՀ գլխավոր դատախազությունից՝ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն է ստացվել Քաշաթաղի շրջանի բնակիչ՝ 1987թ.ծնված Ա. Կ.-ի դիմումն այն մասին, որ ՀՀ. Սիսիան քաղաքի բնակիչ, 1973թ.ծնված Հ. Գ.-ն 2020թ. հոկտեմբերի 5-ին իր վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ իրենից գնել է ընդհանուր 1.100.000 դրամի արժողությամբ 5 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ և 2 գլուխ խոզ, սակայն նախատեսված ժամկետում գումարը չի վճարել:
Փետրվարի 23-ին ԱՀ գլխավոր դատախազությունից՝ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն է ստացվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1962թ.ծնված Մ. Բ.-ի դիմումն այն մասին, որ ՀՀ. Սիսիան քաղաքի բնակիչ, 1973թ.ծնված Հ. Գ.-ն 2020թ. հոկտեմբեր ամսվա վերջերին, իր վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ իրենից գնել է ընդհանուր 12.500.000 դրամի արժողությամբ 40 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 2 գլուխ ձի և 1200-1300 խոտի տուկ, սակայն նախատեսված ժամկետում գումարը չի վճարել:
Փետրվարի 23-ին ԱՀ գլխավոր դատախազությունից՝ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն է ստացվել Քաշաթաղի շրջանի բնակիչ՝ 1990թ.ծնված Մ. Գ.-ից ստացված նույն շրջանի 6 բնակիչների կոլեկտիվ դիմումն այն մասին, որ ՀՀ. Սիսիան քաղաքի բնակիչ, 1973թ.ծնված Հ. Գ.-ն 2020թ. հոկտեմբերի 21-ին իրենց վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ իրենցից գնել է ընդհանուր 5.300.000 դրամի արժողությամբ 18 գլուխ խոշոր եղջերավոր անասուն և 1 գլուխ ձի, սակայն նախատեսված ժամկետում գումարը չի վճարել:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության ՔՀ վարչությունը: