ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.03.2016 16:44
Անասնագոմից գողություն է կատարվել
Մարտի 1-ին Մարտակերտ քաղաքի Օզանյան փողոցի թիվ 3 շենքի N բնակարանի բնակիչ, 1936թ. ծնված Խ. Ա-ն հեռախոսով ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս է հաղորդել այն մասին, որ իր անասնագոմից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ փետրվարի 29-ի ժամը 19:00-ից մինչև մարտի 1-ի ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Խ. Ա-ի անասնագոմից գողացել է 1 գլուխ գառ՝ պատճառելով 30.000 դրամի վնաս: