ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.03.2021 11:43
Ամուսինը պարբերաբար վարքաբեկիչ հաղորդագրություններ է ուղարկում
Մարտի 19-ին ԱՀ ոստիկանությանից՝ Մարտակերտի շրջանային բաժին է ստացվել Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1977թ.ծնված Ս. Բ.-ի դիմումն այն մասին, որ իր ամուսնու՝ 1977թ.ծնված Հ. Գ.-ի հետ համատեղ կյանքի ընթացքում ենթարկվել է բռնության և նվաստացուցիչ վերաբերմունքի: 2019թ. մայիս ամսում Հ. Գ.-ն լքել է երեխաններին: 2020թ. սեպտեմբեր ամսում Ս. Բ.-ն Հադրութի շրջանից տեղափոխվել է Երևան և նորից համատեղ ամուսնու հետ բնակություն հաստատել, նույն թվականի դեկտեմբեր ամսում պետության կողմից 300.000 դրամ աջակցություն ստանալուց հետո Հ. Գ.-ն զգալի չափը յուրացրել է գումարը ու նորից հեռացել: Հունվարի 3-ին երեխանների հետ տեղափոխվել է Մարտակերտի շրջան, սակայն ամուսինը սոցցանցերում և հեռախոսով հանգիստ չի տալիս, պարբերաբար վարքաբեկիչ հաղորդագրություններ է ուղարկում:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: