ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.12.2020 16:00
ԱՀ ոստիկանությունը կոչ է անում
Հարգելի համերկրացիներ`
Այս օրերին հանրապետության ողջ տարածքում և մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտում առավել ակտիվանում է տրանսպորտային միջոցների շարժը և բանուկ հատվածներում որոշ դեպքերում առաջացնում խցանումներ։
Ճանապարհային ոստիկանությանը հրահանգված է անհանդուրժող գտնվել երթևեկության կանոնները խախտողների և հատկապես ոգելից խմիչքների ազդեցության տակ
տրանսպորտային միջոցներ վարողների նկատմամբ։
Առաջարկում ենք ըմբռնումով մոտենալ ոստիկանության ծառայողների ներկայացրած օրինական պահանջներին և նպաստել հասարակական կարգի և երթևեկության անվտանգության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Պահպանել հասարակական կարգը և հասարակական վայրերում չօգտագործել ոգելից խմիչքներ։