ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.06.2018 12:45
«ՎԱԶ-2107»-ը բախվել է «ՎԱԶ-21099» ավտոմեքենային
Հունիսի 13-ին ժամը 23:00-ի սահմաններում, Հադրութի շրջանի Այգեստան գյուղի բնակիչ՝ 1988թ. ծնված Ի.Հ-ն, վարելով «ՎԱԶ-2107» ավտոմեքենան Այգեստան գյուղում բախվել է համընթաց ուղղությամբ ընթացող, Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ՝ 1984թ. ծնված Գ.Ս-ի վարած «ՎԱԶ-21099» ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է, իսկ «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի վարորդը ստացած մարմնական վնասվածքներով դիմել է «Հադրութի շրջբուժմիավորում» ՓԲԸ: