05.09.2023 13:02
44-օրյա պատերազմում անմահացած Տիգրան Պետրոսյանն այսօր կդառնար 27 տարեկան
Տիգրանը մեկն էր համակարգի այն ծառայողներից, ով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված թեժ մարտերին և անմահացել հոկտեմբերի 16-ին Հադրութի շրջանի «Թութակ» տեղամասում` ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հարվածից։
ՆԳ նախարարի առաջին տեղակալի և ոստիկանության պետի գլխավորությամբ, համակարգի մի խումբ ծառայողներ այսօրայցելել են Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել ու խնկարկել Տիգրանի հիկշատակին:
Տիգրան Արթուրի Պետրոսյանը 2015-2017թթ.ծառայել է ԶՈւ շարքերում։
2020թ.օգոստոսի 18-ից ծառայության է անցել ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնում, որպես օպերլիազոր։ Ուներ ոստիկանության լեյտենանտի կոչում։
Նախագահի հրամանագրով՝ հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով և «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:
***
Тиграну Петросяну, погибшему в 44-дневной войне, сегодня исполнилось бы 27 лет
Тигран был одним из офицеров системы, который с 27 сентября 2020 года вместе с личным составом сборного батальона полиции участвовал в ожесточенных боях за защиту Родины, погиб 16 октября в результате удара беспилотника на участке под названием "Тутак" Гадрутского района.
Под руководством первого заместителя министра внутренних дел и начальника полиции, вместе с сотрудниками системы посетили сегодня Степанакертский Братский мемориал, почтили память и возложила цветы на могилу Тиграна.
Петросян Тигран Артурович служил в рядах Вооруженных Сил в 2015-2017 годах.
С 18 августа 2020 года поступил на службу в отдел по борьбе с экономическими преступлениями управления по борьбе с экономическими и коррупционными преступлениями полиции на должность оперуполномоченного. Имел звание лейтенанта полиции.
Указом президента посмертно награжден медалью «За Отвагу» и орденом «Боевой крест» второй степени.