ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.11.2014 16:37
2010 թվականին կատարված գողությունը բացահայտվել է
2010թ. սեպտեմբերի 21-ին հաղորդվել էր Ասկերանի շրջանի ՈՒղտասար գյուղի բնակիչ, 1946թ. ծնված Ս. Մ-ին պատկանող 42 գլուխ ոչխարը գողանալու մասին:
ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության և Ասկերանի շրջբաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է տվյալ ժամանակահատվածում Ս. Մ-ի մոտ որպես հովիվ աշխատող` ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Մ. Ա-ն (նախկինում դատված):