ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.01.2015 15:32
Գողություն` առևտրի սրահից
Հունվարի 22-ին Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղի բնակչուհի, 1973թ. ծնված Ա. Օ-ն հեռախոսով ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս է հաղորդել այն մասին, որ իրեն պատկանող խանութից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ հունվարի 21-ի ժամը 19:00-ից մինչև հունվարի 22-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը ապօրինի մուտք է գործել Ա. Օ-ին պատկանող` նույն համայնքում տեղակայված առևտրի սրահ և գողացել 135.000 ՀՀ դրամ, 11 ԱՄՆ դոլար, 10 եվրո և 700.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի սննդամթերք, ծխախոտներ, օծանելիքներ, ոգելից խմիչքներ ու 3 հատ պլաստիկ քարտ: