ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.12.2014 15:10
Ապօրինի ծառահատում. պատճառվել է նյութական վնաս
Դեկտեմբերի 23-ին ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունից ոստիկանության Մարտակերտի շրջբաժին գրություններ են ստացվել այն մասին, որ անհայտ անձինք «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Վաղուհասի անտառպետության թիվ 4 պահաբաժնից ապօրինի հատել են 6 հատ բոխի և մեկ սզնի, իսկ Առաջաձորի թիվ 1 պահաբաժնից` մեկ բոխի և մեկ հաճարենի` պետությանը պատճառելով համապատասխանաբար 51.000 և 66.500 ՀՀ դրամի նյութական վնաս: