Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 18.04.2024 Արխիվ



       ԼՂՀ ոստիկանության  ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների

 2015թ. օպերատիվ-ծառայողական գործունեության

 արդյունքները

2015թ. ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը աճել է 32,6%-ով կամ 114 դեպքով (2014թ.՝ 350, 2015թ.՝ 464), որոնցից 144-ը (68-ի դիմաց) հաշվետու ժամանակաշրջանում գրանցված նախկին տարիներին կատարված  հանցագործություններ են։

Հանցագործությունների  ընդհանուր թվաքանակի  աճի պարագայում, բնականաբար  աճել է նաև հանցավորության գործակիցը։ Հաշվետու տարում 10.000 բնակչին բաժին ընկնող  հանցագործությունների թիվը հանրապետությունում կազմել է 31,2:

Հանցավորության ընդհանուր կառուցվածքում աճել են սեփականության (35,5%-ից 36,5%), տնտեսական  գործունեության (1,9%-ից 5,3%) և պետական իշխանության, ծառայության ու կառավարման կարգի (12,0%-ից 16,5%) դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժինները, փոխարենը նվազել են քրեական հետախուզության գծով գրանցված (77,8%-ից 76,8%) անձի (14,5%-ից 12,5%)և հասարակական կարգի ու բնակչության առողջության (32,7%-ից 24,5%) դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները։

Աճել են նաև միջին ծանրության (41,9%-ից 52,6%) և ծանր (13,3%-ից 16,9%) հանցագործությունների տեսակարար կշիռները, փոխարենը նվազել է  առանձնապես  ծանր   (1,5%-ից 1,3%) հանցագործությունների  տեսակարար  կշիռը։

Մարդու դեմ  ուղղված  հանցագործությունների կազմում  2-ով (1-ից 3)  աճ է արձանագրվել  սպանության, 2-ով (15-ից 17) դիտավորությամբ  առողջությանը վնաս  պատճառելու, որից 6-ով (1-ից 7) ծանր և 2-ով (6-ից 8) սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը։ Միևնույն ժամանակ 2-ով (2-ից 0) նվազել են  սպանության փորձի  դեպքերը։

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ  ուղղված հանցագործությունների կառուցվածքում 18-ով  (36-ից 54) աճել են հրազեն, ռազմամթերք պահելու և պատրաստելու դեպքերը, 3-ով (8-ից 5) նվազել են ճանապարհատրանսպորտային  պատահարների, 3-ով (9-ից 6) խուլիգանության և 14-ով (51-ից 37) թմրամիջոցների հետ կապված  հանցագործությունների դեպքերը։

Սեփականության դեմ ուղղված  հանցագործությունների կազմում 54-ով (83-ից 137) աճել են   պետական և անձնական  գույքի գողության, որից 33-ով (20-ից 53) բնակարանային գողության, 8-ով (9-ից 17) խարդախության դեպքերը։ Միևնույն ժամանակ 1-ով (3-ից 2) նվազել են  ավազակության, 2-ով (2-ից 0) կողոպուտի, 2-ով (7-ից 5) յուրացման կամ վատնման, 4-ով  (4-ից 0) ավտոտրանսպորտային  միջոցներ  փախցնելու դեպքերը։

Տնտեսական  գործունեության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 1-ով (0-ից 1) աճել են  ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության դեպքերը, փոխարենը 2-ով (2-ից 0) նվազել են  կեղծ փողեր  կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու և 1-ով (1-ից 0) հարկերի, տուրքերի վճարումից  խուսափելու  դեպքերը։

Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված  հանցագործությունների կազմում 4-ով (6-ից 10) աճել են  պաշտոնեական  լիազորությունները  չարաշահելու և անցնելու, 19-ով (3-ից 22)  պաշտոնեական կեղծիքի և   1-ով (4-ից 5) իշխանության ներկայացուցչի նկատմամբ  բռնություն  գործելու  դեպքերը։      Հանրապետությունում քրեածին իրավիճակն ապակայունացնող հանցագործությունների նախականխման ուղղությամբ  ոստիկանության մարմինների կողմից բնակչության շրջանում տարված  աշխատանքների շնորհիվ 2015թ. ընթացքում առգրավվել և կամավոր հանձնվել է 136 միավոր հրազեն (2014թ.՝ 160)։

Քրեական պատասխանատվության ենթարկված անձանցից միայն 13-ը կամ 8,1%-ն են եղել   նախկինում դատված կամ դատվածությունը չմարված անձինք (2014թ.՝ 8,6% կամ 15), որոնցից 2-ը  հանցագործություն են կատարել ազատազրկման վայրից ազատվելուց հետո 1 տարվա ընթացքում։

Հաշվետու տարում քրեական պատասխանատվության ենթարկված անչափահասների  թվաքանակը նվազել է 5-ով (17-ից 12):

Հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված 2 հանցագործություններն էլ  բացահայտված են։

2014թ.  համեմատությամբ, բացահայտման աշխատանքների արդյունավետություն է դիտվում  անձնական գույքի  գողության  (74,4%-ից 84,5%), այդ թվում բնակարանային գողության  (75%-ից 85,7%) դեպքերով։ 100%-անոց բացահայտման ցուցանիշները պահպանվել են սպանության, սպանության փորձերի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական  անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, հրազեն, ռազմամթերք պահելու և  պատրաստելու, ճանապարհատրանսպորտային  պատահարների, թմրամիջոցների հետ կապված  հանցագործությունների, պետական գույքի յուրացման կամ վատնման, ավազակությամբ անձնական  գույքի հափշտակության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, պաշտոնեական  կեղծիքի և  իշխանության  ներկայացուցչի նկատմամբ  բռնություն  գործադրելու  դեպքերով։

Որպես դրական միտում կարելի է նշել հրազեն, ռազմամթերք պահելու և պատրաստելու դեպքերով  հայտնաբերման  ցուցանիշը (36-ից 54):

Հաշվետու ժամանակահատվածում ԼՂՀ տարածքում կազմակերպվել և անց է կացվել «Կանեփ-կակաչ-2015» համալիր-կանխարգելիչ միջոցառման 1-ին և 2-րդ փուլերը, որի արդյունքում ի հայտ է բերվել մշակումն արգելված թմրանյութ պարունակող բույսեր ապօրինի ցանելու և աճեցնելու 14 դեպք:

Ճանապարհային երթևեկության ինտենսիվության շարունակական աճի պայմաններում հանրապետության տարածքում 11-ով (62-ից 73) աճել է ճանապարհատրանսպորտային  պատահարների քանակը, 18-ով` (67-ից 85) վիրավորների քանակը, իսկ զոհերի քանակը նվազել 2-ով (14-ից 12)։