Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 17.04.2024 Արխիվ



ԼՂՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների

2014թօպերատիվ-ծառայողական գործունեության

 արդյունքները

2014թ. ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 21,5%-ով կամ 96 դեպքով (2013թ.՝ 446, 2014թ.՝ 350)։

Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում, բնականաբար նվազել է նաև հանցավորության գործակիցը։ Հաշվետու տարում 10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հանրապետությունում կազմել է 23,9 (2013թ ՝ 30,8)։

Հանցավորության ընդհանուր կառուցվածքում աճել են քրեական հետախուզության գծով գրանցված (67,8%-ից 77,8%) մարդու (13,0%-ից 14,5%), հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության  առողջության (31,4%-ից 32,7%) և սեփականության (29,6%-ից 35,5%) ու պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի (9,0%-ից 12,0%) դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժինները, փոխարենը նվազել են տնտեսական  գործունեության (9,9%-ից 1,9%) դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները։ 

Նվազել են նաև միջին ծանրության (45,6%-ից 42,0%), ծանր (14,4%-ից 13,3%) և  առանձնապես ծանր (1,7%-ից 1,5%) հանցագործությունների տեսակարար  կշիռները։

Մարդու դեմ ուղղված հանցագործությունների կազմում 1-ով (1-ից 2) աճ է արձանագրվել սպանության փորձերի և 4-ով (11-ից 15)` դիտավորությամբ  առողջությանը վնաս պատճառելու դեպքերով։ Միևնույն ժամանակ 1-ով (2-ից 1)  նվազել են սպանության և 15-ով (21-ից 6)` սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները։

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության  առողջության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում 5-ով  (31-ից 36) աճել են հրազեն, ռազմամթերք պահելու և պատրաստելու, 1-ով (7-ից 8)` ճանապարհատրանսպորտային պատահարների (հ.253) դեպքերը, 2-ով (11-ից 9) նվազել են խուլիգանության և 29-ով (80-ից 51)` թմրամիջոցների հետ կապված  հանցագործությունների դեպքերը։

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 2-ով (1-ից 3) աճել են ավազակությամբ անձնական գույքի հափշտակությունների, 2-ով (78-ից 80)` անձնական գույքի գողության և 4-ով (0-ից 4)` ավտոտրանսպորտային միջոցներ  փախցնելու դեպքերը։ Միևնույն ժամանակ 1-ով (3-ից 2) նվազել են կողոպուտի, 3-ով (6-ից 3)` պետական գույքի գողության, 2-ով (11-ից 9)` խարդախության, 11-ով (31-ից 20)` բնակարանային գողության և 14-ով (21-ից 7)` յուրացման կամ վատնման  դեպքերը։

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 1-ով (0-ից 1) աճել են հարկերի, տուրքերի վճարումից խուսափելու և 1-ով (3-ից 2) նվազել կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու  դեպքերը։

Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված  հանցագործությունների կազմում 4-ով (2-ից 6) աճել են պաշտոնեական  լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը։ Միևնույն ժամանակ 4-ով (4-ից 0) նվազել  են կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության և 9-ով (12-ից 3)` պաշտոնեական կեղծիքի դեպքերը։ Անփոփոխ են մնացել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը (4-4)։

Ոստիկանության մարմինների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների շնորհիվ 2014թ. ընթացքում կամավոր  ներկայացվել  է 140 միավոր հրազեն (2013թ.՝ 99)։ 

Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազմանը զուգընթաց արձանագրվել է ինչպես բոլոր գծերով (355-ից 302), այնպես էլ քրեական հետախուզության գծով հանցագործություն կատարած անձանց թվի նվազում (249-ից 222), որոնցից քրեական պատասխանատվության է ենթարկվել 175 անձ (212-ի դիմաց), իսկ 47-ի  նկատմամբ (37-ի դիմաց) գործը կարճվել է կամ քրեական գործի  հարուցումը մերժվել ոչ արդարացնող հիմքերով։

Հաշվետու տարում քրեական պատասխանատվության ենթարկված  անչափահասների թվաքանակը աճել է 3-ով (14-ից 17), իսկ նրանց կողմից   կատարված  հանցագործությունների քանակը նվազել 6-ով (16-ից 10)։

Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ  ոստիկանության մարմինների կողմից կատարված աշխատանքները` պետք է նշել, որ հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում որոշակիորեն  նվազել է նաև վերջիններիս բացահայտման արդյունավետությունը։

Այսպես, 3,6%-ով (95,7%-ից 92,1%) նվազել են հաշվետու տարում գրանցված, բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունների բացահայտման ցուցանիշները։         

Հաշվետու ժամանակահատվածում վարույթում գտնվող առանձնապես ծանր  9 հանցագործություններից 8-ը բացահայտվել է։      

Ըստ առանձին հանցատեսակների, 2013թ. համեմատությամբ, բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում սպանության փորձերով, անձնական ունեցվածքի գողության, անձնական գույքի յուրացման կամ վատնման և կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու  կամ իրացնելու դեպքերով, 100%-անոց բացահայտման ցուցանիշները պահպանվել են սպանության, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական  անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, հրազեն, ռազմամթերք  պահելու և պատրաստելու, ճանապարհատրանսպորտային պատահարների, խուլիգանության, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների, պետական գույքի գողությունների, խարդախությամբ պետական գույքի  հափշտակության, պետական գույքի յուրացման կամ վատնման, ավազակությամբ, անձնական գույքի հափշտակության, անձնական գույքի կողոպուտի, հարկերի, տուրքերի վճարումից խուսափելու, պաշտոնեական լիազորությունները  չարաշահելու և անցնելու, պաշտոնեական կեղծիքի և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերով։

ԼՂՀ ոստիկանության ղեկավարության առանձնակի ուշադրության կենտրոնում են գտնվում սպանությունների և սպանության փորձերի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները։

ԼՂՀ ոստիկանության Շահումյանի շրջբաժնի վարույթում գտնվող սպանության 1 դեպքը բացահայտված է, Ստեփանակերտի քաղվարչության և Մարտունու շրջբաժնի վարույթում գտնվող 1-ական սպանության փորձերը ևս բացահայտված են, քննության փուլում է գտնվում Ստեփանակերտի քաղվարչության վարույթում  գտնվող 1 սպանության փորձը։

Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը մշտապես գտնվում է ԼՂՀ ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում, որի արդյունավետությունը պահանջում է ամենօրյա հետևողական և շարունակական բնույթի աշխատանքներ։

Հաշվետու տարում հանրապետության տարածքում արձանագրվել է ապօրինի որսի 8 և ապօրինի ծառահատման 12 դեպք։

Հանցագործությունների բացահայտման հիմնական ծանրությունն ընկած է  համակարգի քրեական հետախուզության ծառայողների վրա, որոնց կողմից հաշվետու ժամանակահատվածում բացահայտվել է վարույթում գտնվող բոլոր գծերով բացահայտված հանցագործությունների 57,1%-ը (204-ից 179-ը)։

Վարչության և տարածքային մարմինների ուժերով ԼՂՀ տարածքում  կազմակերպվել և 2 փուլով անց է կացվել «Կանեփ-կակաչ 2014» համալիր-կանխարգելիչ միջոցառումը։ Ի հայտ է բերվել մշակումն արգելված թմրանյութ  պարունակող բույսեր ապօրինի ցանելու և աճեցնելու 12 դեպք, հայտնաբերվել և ոչնչացվել են 4867,8 կգ  վայրի կանեփի և 2 կգ անմշակ կակաչի զանգվածներ։

Տնտեսական և պաշտոնեական  հանցագործությունների  դեմ պայքարի բաժնի գծով հանրապետությունում հայտնաբերվել և գրանցվել է 25 հանցագործություն, որոնցից 15-ը կոռուպցիոն բնույթի են։

Հաշվետու  տարում  քննչական  վարչության վարույթում քննվել է 345 քրեական գործ (335-ի դիմաց), աճը կազմել է 10 քրեական գործ կամ 2,9%։

Հաշվետու տարում 2-ով (11-ից 9) նվազել են հասարակական վայրերում կատարված  հանցագործությունները

Հաշվետու տարում ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից ճանապարհային երթևեկության և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղությամբ իրականացված կազմակերպչական ու կանխարգելիչ բնույթի աշխատանքների արդյունքում, ինչպես նաև  ճանապարհային երթևեկության ինտենսիվության շարունակական աճի  պայմաններում հանրապետության տարածքում 1-ով (61-ից 62) աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը, 2-ով (12-ից 14)` զոհերի քանակը, իսկ վիրավորների քանակը նվազել 10-ով (77-ից 67)։