Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 28.03.2024 Արխիվ



ԼՂՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների

2013թօպերատիվ-ծառայողական գործունեության

 արդյունքները

 

 

2013թ.  ընթացքում Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությունում  գրանցված  հանցագործությունների ընդհանուր  թվաքանակն աճել է 13,5%-ով կամ 53 դեպքով(2012թ. 393, 2013թ. 446):

Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճի պարագայում, բնականաբար,  աճել է նաև  հանցավորության  գործակիցը: Հաշվետու  տարում 10.000 բնակչին բաժին  ընկնող  հանցագործությունների թիվը հանրապետությունում կազմել է  30,4 (2012թ. 27,2):

Հանցավորության ընդհանուր կառուցվածքում  աճել են  մարդու(12,7%-ից 13,0%),  հասարակական անվտանգության, հասարակական  կարգի և  բնակչության առողջության    (25,5%-ից 31,4%) և  տնտեսական գործունեության (4,5%-ից 9,9%) դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժինները, փոխարենըª նվազել են  սեփականության (38,7%-ից 29,6%)  ու  պետական  իշխանության,  ծառայության և  կառավարման կարգի (14,3%-ից 9,0%)  դեմ ուղղված հանցագործությունների  տեսակարար կշիռները:

2013թ.  ընթացքում  առանձնապես ծանր հանցագործությունների թիվը  մնացել է անփոփոխ (7-7):

Ծանր հանցագործությունների  թիվը  նվազել է 2 դեպքով կամ  3,2%-ով (63-61), որը պայմանավորված է ԼՂՀ քրեական  օրենսգրքում  կատարված փոփոխություններով,  որի արդյունքում 183-րդ և 184-րդ  հոդվածների 2-րդ մասերով  նախատեսված  արարքները ծանր  հանցագործությունների  շարքից  դասվել են  միջին  ծանրության  հանցագործությունների շարքին:

Մարդու դեմ ուղղված  հանցագործությունների կազմում 1-ով (0-ից 1) աճ է  արձանագրվել սպանության փորձերի  և եռակի աճ  (7-ից 21) սեռական  անձեռնմխելիության դեմ ուղղված  հանցագործությունների  դեպքերով: Միևնույն 

ժամանակ 1-ով (3-ից 2)  նվազել են  սպանության, 4-ով (15-ից 11)  դիտավորությամբ  առողջությանը վնաս պատճառելու դեպքերը:

Հասարակական անվտանգության,  հասարակական կարգի  և բնակչության  առողջության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում  արձանագրված  աճը 96-ից 133, պայմանավորված է լատենտային  բնույթ կրող  այնպիսի  հանցագործությունների աճով,  ինչպիսիք են հրազեն, ռազմամթերք պահելը, պատրաստելըª 14-ից 31 և  թմրամիջոցների հետ  կապված  հանցագործություններըª 44-ից 80:

2-ով (9-ից 7)  նվազել են  ճանապարհատրանսպորտային  պատահարների (հ.253) և 8-ով (19-ից 11)  խուլիգանության դեպքերը:

Սեփականության  դեմ ուղղված հանցագործությունների կազմում  1-ով  (2-ից 3) աճ է  արձանագրվել կողոպուտի, 3-ով (3-ից 6)  պետական գույքի  գողության,  2-ով (1-ից 3) պետական  գույքը խարդախությամբ  հափշտակելու և  3-ով (1-ից 4)  անձնական   գույքի  յուրացման ու վատնման  դեպքերով:

Միևնույն  ժամանակ  այս ոլորտում 12-ով (90-ից 78) նվազել են  անձնական  գույքի  գողության, այդ  թվում 4-ով (35-ից 31)  բնակարանային գողության և 5-ով (13-ից 8)  անձնական գույքը  խարդախությամբ  հափշտակելու դեպքերը:

Հանրապետությունում քրեածին  իրավիճակն  ապակայունացնող  հանցագործությունների  նախականխման ուղղությամբ ոստիկանության մարմինների կողմից բնակչության շրջանում  տարված  բացատրական  աշխատանքների շնորհիվ  2013թ.  ընթացքում  կամավոր  ներկայացվել է 99 միավոր  հրազեն (2012թ.ª 42): Թվային տվյալները վկայում են այն մասին, որ  բնակչության մոտ  դեռևս առկա է  ապօրինի պահվող  զենքի և ռազմամթերքի    պատկառելի  քանակություն:

Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճին զուգընթաց արձանագրվել է ինչպես բոլոր  գծերով (346-ից 355), այնպես էլ քրեական հետախուզության գծով  հանցագործություն կատարած անձանց թվի  աճ  (244-ից 249 :

Հաշվետու տարում  քրեական պատասխանատվության ենթարկված անչափահասների թվաքանակը  նվազել է 1-ով (14-ից 13), իսկ նրանց  կողմից  կատարված  հանցագործությունների քանակը մնացել  անփոփոխ (15-15):

Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճի պարագայում աճել է նաև  վերջիններիս  բացահայտման  արդյունավետությունը:

4,1%-ով (91,6%-ից 95,7%) աճել են հաշվետու տարում գրանցված, բացահայտման տոկոսում հաշվվող, 3,5%-ով (94,3%-ից 97,8%) միջին ծանրության, 4,4%-ով (82,1%-ից 86,5%) ծանր, 20,0%-ով (80,0%-ից 100%) առանձնապես ծանր և 6,2%-ով (87,9%-ից 94,1%) քրեական հետախուզության  գծով  հանցագործությունների բացահայտման  ցուցանիշները:

4,1%-ով (90,1%-ից 94,2%) բարելավվել են նաև վարույթում գտնվող քրեական գործերով, 3,0%-ով (92,8%-ից 95,8%) միջին ծանրության, 4,5%-ով (79,7%-ից 84,2%) ծանր, 20,0%-ով (80,0%-ից 100%) առանձնապես ծանր և 6,4%-ով (86,1%-ից 92,5%) քրեական հետախուզության գծով հանցագործությունների բացահայտման  արդյունավետության  ցուցանիշները:

Հաշվետու ժամանակահատվածում  վարույթում գտնվող առանձնապես ծանր 9 հանցագործություններից  8-ը բացահայտվել է:

Հրազենի գործադրմամբ կատարված  հանցագործությունների աճի հետ  մեկտեղ (1-ից 2), արձանագրվել է  դրանց բացահայտման 100%-անոց  ցուցանիշ:

Հաշվետու  տարում  զգալիորեն  աճել է նախկին տարիներին  կասեցված  քրեական գործերով հանցագործությունների  բացահայտման  աշխատանքների  արդյունավետությունը: Բացահայտված հանցագործությունների թիվն աճել է 13-ով (5-ից 18): 

Բավականին արդյունավետ աշխատանքներ են կատարվել լատենտային բնույթ կրող հանցագործությունների  հայտնաբերման ուղղությամբ: Որպես դրական միտում հարկ է նշել, որ 100%-անոց բացահայտման  ցուցանիշներ են  արձանագրվել  հրազեն, ռազմամթերք պահելու և պատրաստելու, թմրամիջոցների  ապօրինի   շրջանառության  դեպքերով:

ԼՂՀ տարածքում կազմակերպվել և  2 փուլով անց է  կացվել ՙԿանեփ-կակաչ-2013՚  համալիր  կանխարգելիչ  միջոցառումը: Ի հայտ են բերվել մշակումն արգելված թմրանյութ պարունակող բույսեր  ապօրինի ցանելու  և աճեցնելու 12 դեպքեր (1-ըª Ստեփանակերտ քաղաքում, 2-ականª Ասկերանի, Մարտունու,  Հադրութի, Քաշաթաղի և 3-ըª Մարտակերտի  շրջաններում), արդյունքում հայտնաբերվել և ոչնչացվել են  5727,9 կգ վայրի կանեփի և 173գ անմշակ   կակաչի  զանգվածներ, ինչպես նաև  հայտնաբերվել և առգրավվել է 1 կգ 971գ կանեփանման բույսի զանգված, 0,85գ  կակաչանման բույսի  զանգված և 67,6գ  մարիխուանա:

2013թ. ընթացքում վարչության վարույթում քննվել է 335 քրեական գործ (344-ի դիմաց), նվազումը կազմել է 9 քրեական գործ կամ 2,6%:

Հաշվետու տարում 8-ով (19-ից 11) նվազել են հասարակական վայրերում կատարված հանցագործությունները:

Հաշվետու տարում քաղաքացիներին տրվել է 9111 անձնագիր (7316-ի դիմաց):

Ճանապարհային երթևեկության  ինտենսիվության շարունակական աճի պայմաններում հանրապետության տարածքում 10-ով (51-ից 61) աճել է  ճանապարհատրանսպորտային  պատահարների  քանակը, իսկ  զոհերի և վիրավորների  քանակները նվազել են  համապատասխանաբար 1-ով (13-ից 12) և 11-ով (88-ից 77):