2010 թ. արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների ամփոփ վիճակագրություն

2010 թ.  ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում  արձանագրվել է 1974 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 294 մարդ զոհվել է, 2670-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:
 
 2009 թ.  ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում  արձանագրվել է 2002 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 325 մարդ զոհվել է, 2753-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:
 
 2010 թ.  ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում  արձանագրված 1974 ճանապարհատրանսպորտային պատահարներից 654-ը բախման դեպքեր են, որոնց հետեւանքով 61 մարդ զոհվել է, 1175-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ: Արձանագրված 313 շրջման դեպքերի հետեւանքով զոհվել է՝ 65, մարմնական վնասվածք ստացել՝ 474 մարդ: Արձանագրվել է վրաերթի 752 դեպք, որոնց հետեւանքով 137 մարդ զոհվել է, 683-ը՝ ստացել մարմնական վնասվածք: Արձանագրվածից 165-ը խոչընդոտի վրաերթի դեպքերն են, որոնց հետեւանքով 23 մարդ զոհվել է, 238-ը ստացել մարմնական վնասվածքներ:
 
 2010 թ.  ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում  արձանագրված1974 ճանապարհատրանսպորտային պատահարներից 206-ը տեղի է ունեցել մինչեւ 16 տարեկանների մասնակցությամբ, ինչի հետեւանքով 16 անչափահաս զոհվել է, 222-ը՝  ստացե տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նշված դեպքերից 119-ը մինչեւ 16 տարեկանների վրաերթերի դեպքեր են, ինչի հետեւանքով 11 անչափահաս զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի  մարմնական վնասվածքներ:
 
 2010 թ.  ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում  արձանագրված  ճանապարհատրանսպորտային պատահարներից 306-ն արձանագրվել է երկուշաբթի օրերին, 37 մարդ զոհվել է, 433-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:
 
 Երեքշաբթի արձանագրվել է  250 ՃՏ  պատահար. 41  մարդ զոհվել է,  349-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:
 
 Չորեքշաբթի արձանագրվել է  232 ՃՏ  պատահար. 31  մարդ զոհվել է,  281-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:
 
 Հինգշաբթի արձանագրվել է  286 ՃՏ  պատահար. 40  մարդ զոհվել է,  348-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:
 
 Ուրբաթ  արձանագրվել է  218 ՃՏ  պատահար. 50  մարդ զոհվել է, 420-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:
 
Շաբաթ  արձանագրվել է  269 ՃՏ  պատահար. 48  մարդ զոհվել է,  371-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:
 
 Կիրակի  արձանագրվել է  313 ՃՏ  պատահար. 47  մարդ զոհվել է,  468-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:
 
 2010 թ.  ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում  արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարներից 297-ն արձանագրվել է ժամը 00-ից 06-ն ընկած ժամանակահատվածում. 54 մարդ զոհվել է, 133-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:
 
Ժամը 06-ից 09-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 114 ՃՏ պատահար. 19 մարդ զոհվել է, 158-ը ստացել մարմնական վնասվածքներ:
 
Ժամը 06-ից12-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 197 ՃՏ պատահար. 20 մարդ զոհվել է, 248-ը ստացել մարմնական վնասվածքներ:
 
Ժամը 06-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 261 ՃՏ պատահար. 25 մարդ զոհվել է, 338-ը ստացել մարմնական վնասվածքներ:
 
Ժամը 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 309 ՃՏ պատահար. 37 մարդ զոհվել է, 416-ը ստացել մարմնական վնասվածքներ:
 
Ժամը 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 406 ՃՏ պատահար. 72 մարդ զոհվել է, 538-ը ստացել մարմնական վնասվածքներ:
 
Ժամը 21-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 390 ՃՏ պատահար. 67 մարդ զոհվել է, 639-ը ստացել մարմնական վնասվածքներ:
 
 2011 թ.  հունվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում  արձանագրվել է 145 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 15 մարդ զոհվել է, 228-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:
 
2010 թ.  նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում  արձանագրվել է 130 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 18 մարդ զոհվել է, 184-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ: