Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ



Սույն թվականի փետրվարի 8-ին ԼՂՀ ոստիկանությունում կայացած կոլեգիայի նիստը նվիրված էր ոստիկանության 2016թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը։ Նիստին մասնակցում էր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը։ Ներկա էին Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, ԼՂՀ գլխավոր դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Մոսիյանը, ոստիկանության ղեկավար կազմը, տարածքային ստորաբաժանումների և ծառայությունների պատասխանատուները։

Կոլեգիայի նիստը բացեց ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը։

2016թ. կատարած աշխատանքների մասին հիմնական զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը։

2016թ. հանրապետությունում  գրանցված  հանցագործությունների  ընդհանուր թիվը  աճել է 51,7%-ով կամ 240 դեպք (2015թ.՝ 464, 2016թ.՝ 704), որը հիմնականում  պայմանավորված է 2016 թվականի  հունվարի 1-ից դիմողի բողոքի բացակայության և տուժողը կասկածյալի կամ մեղադրյալի հետ հաշտվելու (ԼՂՀ ՔԴՕ հոդ.35 մ.1 կ.4 և 5) հիմքերով կարճված քրեական գործերով և մերժված նյութերով հանցագործությունների հաշվառմամբ։ Հարկ է  նշել, որ վերը նշված հիմքերով հաշվառված հանցագործությունները 279 դեպքեր են, որոնց տեսակարար կշիռը բոլոր գծերով գրանցված հանցագործություններում  կազմել է 39,6%։      

2016թ. հանրապետությունում 39 անչափահասների կողմից կատարվել է  հանցագործության 39 դեպք, 2015թ. 12 անչափահասի կողմից կատարված 24 դեպքի համեմատ։

Հանրապետությունում հանցագործությունների կտրուկ աճի պարագայում  բարելավվել է նաև  բոլոր  ուղղություններով դրանց բացահայտման  արդյունավետությունը։

Այսպես հաշվետու տարում գրանցված 704 (2015թ.՝ 464) հանցագործություններից  բացահայտման տոկոսում հաշվվող 689 դեպքերից բացահայտվել է 652-ը կամ 96,6%-ը (2015թ՝. 449-ից 371  կամ   92,5%-ի համեմատ)։   

ԼՂՀ ոստիկանության համակարգի քրեական հետախուզության ծառայողների  կողմից վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտվել է հանցագործության 392 դեպք (2015թ.՝ 234) կամ բոլոր գծերով բացահայտված հանցագործությունների 57,8%-ը (2015թ.՝ 59,8%)։

Հանրապետության տարածքում  կազմակերպվել և անց է կացվել «Կանեփ-կակաչ 2016» համալիր-կանխարգելիչ միջոցառման 1-ին և 2-րդ  փուլերը, որի արդյունքում ի հայտ է  բերվել մշակումն արգելված թմրանյութ պարունակող բույսի ապօրինի ցանելու և աճեցնելու, ինչպես նաև թմրամիջոցներ ապօրինի պահելու 22 դեպք։ Հայտնաբերվել և սահմանված կարգով ոչնչացվել է 90 հատ կանեփի բույս, 933 գրամ կանեփի զանգված, 25.18 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև չմշակված 7500 կգ 085 գրամ կանեփ և  4,4 կգ կակաչ տեսակի  բույսեր։

Հանրապետությունում գրանցված տնտեսական և պաշտոնեական բնույթի 53 հանցագործություններից 40-ը կամ 75%-ը կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են, որոնցից 33-ը կամ 82,5%-ը հայտնաբերվել է ոստիկանության կողմից, այդ թվում 25-ը բաժնի ծառայողների կողմից կամ նրանց մասնակցությամբ։

Հաշվետու տարում 12 դեպքով (73-ից 61) նվազել են ճանապարհային պատահարները, 1-ով (12-ից 11) զոհերի և 16-ով (85-ից 69) վիրավորների թիվը։

Ոստիկանության պետի առաջին տեղակալի զեկույցի դրույթների առնչությամբ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը համապատասխան պարզաբանումներ ստանալուց հետո հայտնաբերված թերությունների ու բացթողումների վերաբերյալ հանձնարարականներ տվեց պատասախանատուներին:

Ոստիկանության պետի հանձնարարականները հիմնականում ուղղված էին անչափահասների շրջանում իրականացվող պրոֆիլակտիկ-դաստիարակչական աշխատանքների ակտիվացման, ինչպես նաև հանցագործության կատարման համար նախկինում դատվածների նկատմամբ իրականացվող հսկողության ուժեղացմանը։

Վերլուծական զեկույցի ընթացքում ոստիկանության պետը հասարակության վստահության ամրապնդման գործում կարևորելով հանցավորության դեմ տարվող պայքարի առաջնահերթությունը, ոստիկանության տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներից, հստակ ժամանակացույցի սահմանմամբ, պահանջեց անհետաձգելի միջոցներ ձեռնարկել չբացահայտված հանցագործությունների՝ մասնավորապես գողությունների բացահայտման ուղղությամբ։ Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը, մեկ առ մեկ հրապարակելով ոստիկանության ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ գնահատականները, ոստիկանության ծառայության արդյունավետությունը պայմանավորեց հանրապետության ողջ իրավապահ համակարգի՝ մասնավորապես ոստիկանության և դատախազության միջև  ամրապնդված փոխգործակցությամբ։

 Այնուհետև ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը հրապարակեց կոլեգիայի որոշման նախագիծը։

ԼՂՀ ոստիկանության պետը ոստիկանության 2016թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները արժանացրեց «Լավ» գնահատականի։ Ըստ ստորաբաժանումների մատնանշվեցին ոստիկանության ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությունները։

Կոլեգիայի որոշմանը հաջորդեց պարգևատրման արարողությունը։

ԼՂՀ ոստիկանության կադրերի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաղրյանը հրապարակեց ոստիկանության պետի հրամանը, համաձայն որի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության 2016թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներով բարձր ցուցանիշներ արձանագրած ոստիկանության 31 ծառայող արժանացան դրամական խրախուսման և պարգևատրվեցին թանկարժեք նվերներով:

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, արժևորելով անցած տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հայրենքի պաշտպանության գործում ոստիկանության ակտիվ դերակատարությունը և գոհունակություն հայտնելով ինչպես հանցագործությունների թվի նվազման, այնպես էլ բացահայտման ցուցանիշի աճի հանգամանքների կապակցությամբ, առաջնային համարեց օպտիմալ վերլուծության արդյունքում ի հայտ բերված թերությունների վերացման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը։

Հանրապետության Նախագահը ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացումը պայմանավորեց ինչպես ԼՂՀ ու ՀՀ ոստիկանությունների միջև գոյություն ունեցող համագործակցությամբ, այնպես էլ ԼՂՀ իրավապահ կառույցների փոխգործակցությամբ և իր գոհունակությունն արտահայտեց ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների՝ մասնավորապես հանրապետություն ժամանող հյուրերի ու զինծառայողների ծնողների հանդեպ ցուցաբերվող բարեհամբույր վերաբերմունքից՝ հանձնարարելով էլ ավելի հետևողական լինել այդ հարցում  և մարդկային հոգատար հարբերություններ ցուցաբերել բոլորի հանդեպ։  

2016 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ համառոտ տեղեկանքը զետեղված է կայքի «Վիճակագրություն» բաժնի «Տարի» ենթաբաժնում: