Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 28.03.2024 Արխիվ

03.08.2015 14:57

Օպերատիվ խորհրդակցություն՝ «ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստական աշխատանքների կազմակերպման» ուղղությամբ

Օպերատիվ խորհրդակցություն՝ «ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստական աշխատանքների կազմակերպման» ուղղությամբ

Համաձայն ԼՂՀ ոստիկանության ղեկավարության մոտ 2015թ. 2-րդ կիսամյակում անցկացվելիք օպերատիվ խորհրդակցությունների պլանի՝ սույն թվականի հուլիսի 31-ին ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ԼՂՀ ոստիկանության կենտրոնական ապարատի անձնագրային և վիզաների բաժնի ու ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անձնագրային գծով պատասխանատուների հետ։

Խորհրդակցության օրակարգը նվիրված էր սույն թվականի սեպտեմբերի 13-ին նախանշված «ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը»։

Հիմնական զեկույցով հանդես եկավ ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արմեն Մովսիսյանը, ով մանրակրկիտ ներկայացրեց ԼՂՀ ընտրական օրենսգրքով ոստիկանությանը վերապահված գործողությունների կատարման նախապատրաստական աշխատանքների կազմակերպման ընթացքը։

Զեկուցողը նշեց նաև, որ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների պլանի համաձայն՝ արդեն իսկ հստակեցված են միջոցառումների իրականացման կատարողները, համակատարողները, պատասխանատուները և կատարման ժամկետները։

ԼՂՀ  ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ Բորիս  Ենգիբարյանը, մանրամասն վերլուծելով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անձնագրային գծով պատասխանատուների կատարած աշխատանքները, հանձնարարեց ուժերի գերլարմամբ լծվել աշխատանքների կազմակերպմանը՝ բացառելով ԼՂՀ ԱԺ ընտրությունների ընթացքում թույլ տրված նույնիսկ աննշան բացթողումները։