ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.04.2014 00:40
Օպերատիվ խորհրդակցություն ԼՂՀ ոստիկանությունում
Այսօր ԼՂՀ ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:
Օպերատիվ խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ ոստիկանության ղեկավար կազմը, կենտրոնական ապարատի վարչությունների, բաժինների, բաժանմունքների և տարածքային ստորաբաժանումների պատասխանատուները:
Օրակարգում 2014 թվականի առաջին եռամսյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփումն էր: Այն ներկայացրեց ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը:
2014 թվականի առաջին եռամսյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ համառոտ տեղեկանքը զետեղված է կայքի «Վիճակագրություն» բաժնի «Եռամսյակ» ենթաբաժնում: