ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.11.2019 11:14
Օդաճնշիչ հրացանով անզգուշությամբ կրակել է
Նոյեմբերի 1-ին Մարտունու շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 12:30-ին, դեմքի աջ կեսի օտար մարմին ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Մարտունու շրջանի բնակիչ, 2010թ.ծնված Գ. Գ.-ն:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ հոկտեմբերի 26-ին ժամը 17:00-ի սահմաններում Մաճկալաշեն գյուղում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2002թ.ծնված Ա. Բ.-ն իր մոտ եղած օդաճնշիչ հրացանով անզգուշությամբ կրակել է Գ. Գ.-ի ուղղությամբ, ով էլ ստացել է վերը նշված վնասվածքը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: