ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.07.2018 12:27
Քրեական հետախույզները բերման են ենթարկել գողության մեջ կասկածվողին
Հունիսի 30-ին ժամը 10:00-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1985թ. ծնված Ռ. Ղ-ն, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ իրենց շենքի շքամուտքից անհայտ անձը գողացել է որդու հեծանիվը:
Քրեական հետախուզության ծառայողների կողմից ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել նույն քաղաքի բնակչուհի 1957թ. ծնված Զ. Պ-ն:
Գողոնն առգրավված է: