ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.04.2020 11:28
Քշել տարել է ՀՀ բնակչին հատկանող ձին
Ապրիլի 27-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ, 1976թ. ծնված Վ. Մ.-ի դիմումի ստուգման արդյունքում պարզվել է, որ ապրիլի 20-ին ժամը՝ 19:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1952թ. ծնված Վ. Ս.-ի հրահանգով, Ակնա թաղամասի «Տիգրանակերտ» կոչվող տեղանքից` Մարտակերտի շրջանի բնակիչ,1992թ. ծնված Բ. Ն.-ն Վ. Մ.-ի կամքին հակառակ քշել տարել է ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ,1983թ. ծնված Ա. Գ.-ին պատկանող ձին` պատճառաբանելով, որ այն պատկանում է Վ. Ս.-ին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: