ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.09.2020 11:20
Քաղաքացին կամովին հանձնել է կանեփանման բույսի զանգվածներ
Սեպտեմբերի 22-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների կողմից մայրաքաղաքի բնակիչ, 1953թ.ծնված Ս. Հ.-ի հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում, վերջինս ոստիկանության քաղաքային վարչություն կամովին հանձնել է 19.23 գրամ չորացված, մանրացված և 32.53 գրամ խոշոր մանրացված կանեփանման բույսի զանգվածներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: